չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԵԱՏՄ երկրների առաջնորդները պայմանավորվել են հոբելյանական գագաթնաժողովն անցկացնել Մոսկվայում

ԵԱՏՄ երկրների առաջնորդները պայմանավորվել են հոբելյանական գագաթնաժողովն անցկացնել Մոսկվայում

 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ առաջնորդները պայմանավորվել են կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովն անցկացնել 2024 թվականին Մոսկվայում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Ինչպես մեկ անգամ չէ, որ նշել ենք, հաջորդ տարի լրանում է ԵԱՏՄ-ի հիմնարար պայմանագրի կնքման 10-ամյակը, և մենք այժմ նեղ ձևաչափով պայմանավորվել ենք հոբելյանական միջոցառմանը նվիրված գագաթնաժողովը 2024 թվականի մայիսին անցկացնել Մոսկվայում»,- ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ այդ գագաթնաժողովը սերտ և համատեղ աշխատանքի նոր տասնամյակ կբացի ինտեգրացիայի խորացման և ԵԱՏՄ երկրների քաղաքացիների բարեկեցության ու կյանքի որակի բարելավման համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: