ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը կոչ է արել նվազեցնել Արցախում լարվածությունը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը կոչ է արել նվազեցնել Արցախում լարվածությունը

Կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Արցախում լարվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։

«Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում ապրողների անվտանգության համար՝ կապված այդ տարածքում վերսկսված մարտերի մասին լուրերի հետ: Մենք չենք ցանկանում վերադառնալ լայնածավալ ռազմական գործողություններին, ինչպես դա եղավ 2020 թվականին, եւ կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու եւ հետագա էսկալացիան կանխելու համար»,-գրել է նա։

  • Կիսվել: