կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երևանում կանցկացվի նոյեմբերի 18–20-ին. Ադրբեջանը չի մասնակցի

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երևանում կանցկացվի նոյեմբերի 18–20-ին. Ադրբեջանը չի մասնակցի

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երևանում: Որոշումը վեհաժողովի մշտական հանձնաժողովը կայացրել է հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում:

ԱԺ-ից հայտնեցին, որ Ադրբեջանի չի մասնակցի նստաշրջանին:

Նշենք, որ նախապես որոշված էր, որ այս նստաշրջանը պետք է անցկացվի Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում, սակայն, 2023թ․-ի փետրվարին պարզ դարձավ, որ քաղաքական դրդապատճառներից ելնելով Ուզբեկստանի կառավարությունը չեղարկել է նիստը հյուրընկալելու իր որոշումը։

Հայաստանը հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահի անունից պաշտոնական նամակ է ուղղել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին առ այն, որ ՀՀ ԱԺ-ն պատրաստ է հյուրընկալել աշնանային նիստը Երևանում:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երևանում անցկացնելը հնարավորորություն կտա Հայաստանում հյուրընկալել կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների` շուրջ 350 պատգամավորներին։ Նիստի ընթացքում՝ երեք գլխադասային հանձնաժողովներում հնարավորություն կընձեռնվի քննարկել Հվ․Կովկասի տարածաշրջանին առնչվող մի շարք հարցեր։

Մի շարք երկրների պատվիրակությունների անդամներ արդեն ցանկություն են հայտնել նիստի անցկացման ժամանակահատվածում նրանց այցը կազմակերպել նաև Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող հատվածներ։

Նախատեսվում է անցկացնել նաև մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների պատվիրակությունների և ՀՀ ԱԺ համապատասխան բարեկամական խմբերի միջև։

2023թ. սեպտեմբերի 11-ին Երևան են ժամանել ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Գուստավո Պարալլեսը, նիստերի համակարգող Օդիլ Լելարջը և հասարակական կապերի պատասխանատու Անժելիկա Իվանիշչևան՝ Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի կազմապերպման նախապատրաստական աշխատանքները քննարկելու, միջոցառման անցկացման վայրըտեսնելու և պայմաներին ծանոթանալու համար։

  • Կիսվել: