շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ձյան հետեւանքով երթեւեկությունը Նոր Նորքում կաթվածահար է. «Երեւի անցել էին գարնանային անվադողերի»

Ձյան հետեւանքով երթեւեկությունը Նոր Նորքում կաթվածահար է. «Երեւի անցել էին գարնանային անվադողերի»

Երթեւեկությունը ձայն հետեւանքով Նոր Նորքում կաթվածահար է եղել: Այս մասին նշվեց այսօր՝ մարտի 14-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երբ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, հնչեց պատասխան. «Երեւի անցել էին գարնանային անվադողերի»:

Քաղաքապետն արձագանքեց. «Հիշում եք, մի ժամանակ խոսում էինք, որ պետք է փոփոխություն լիներ եւ վարչական պատասխանատվության պետք է ենթարվեին, եթե ձմռանը ձմեռային անվադողեր չեն օգտագործում: Այդ օրենքն ի՞նչ եղավ»:

Ի պատասխան հնչեց, որ նախագիծը կառավարությունում քննարկման փուլում է:

  • Կիսվել: