հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ձեր վաստակը մի՛ վերածեք մանրադրամի. Վահրամ Պողոսյանը՝ Վիտալի Բալասանյանին

Ձեր վաստակը մի՛ վերածեք մանրադրամի. Վահրամ Պողոսյանը՝ Վիտալի Բալասանյանին

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի՝ լրատվամիջոցներից մեկում արված վերջին հայտարարություններն Արցախի և Հայաստանի հանրապետությունների իշխանությունների հասցեին արդեն անցնում են առողջ բանականության սահմանները, ինչը խորապես հարուցում է բոլորիս մտահոգությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Նա անընդհատ թմբկահարում է ինչ-որ աբսուրդ պրոյեկտի մասին՝ չհասկանալով, որ ինքն արդեն մի պրոյեկտի «գործիք» է դարձել, որն օգտագործվում է հայոց պետականության դեմ:

Պարո՛ն Բալասանյան, Ձեր զինվորական փորձն ու գիտելիքները, անցած ռազմական ճանապարհն արժանի են մեծագույն հարգանքի, բայց Ձեր վաստակը մի՛ վերածեք մանրադրամի՝ թույլ մի՛ տվեք այլոց այն օգտագործեն հանուն իրենց նեղ անձնական-քաղաքական շահերի՝ Հայրենիքի շահերի ստորադասման հաշվին:

Ու մի՛ փորձեք սպառնալ իշխանության այն պատասխանատուներին, որոնց հրամանատարությամբ կամ մեկ խրամատում թշնամու դեմ կյանքի ու մահվան պայքար եք մղել: Արյամբ գծված հայրենիքի սահմանները պահպանելու սրբազան պարտականությունը պետք է դրսևորվի միասնականությամբ, ոչ թե թիկունքից հարվածներ հասցնելով:

Վտանգավոր է...»,- գրել է նա։

  • Կիսվել: