չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նոր մանրամասներ Վիտալի Բալասանյանի գործով․ Նրա բնակավայրի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ահռելի քանակությամբ զենք-զինամթերք, ինչպես նաև Արցախին օգնություն ուղարկված ապրանքներ

Նոր մանրամասներ Վիտալի Բալասանյանի գործով․ Նրա բնակավայրի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ահռելի քանակությամբ զենք-զինամթերք, ինչպես նաև Արցախին օգնություն ուղարկված ապրանքներ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գործի շրջանակներում նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս։

Պարզվում է, որ դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ որպես հումանիտար օգնություն Արցախ ուղարկված ծխախոտի բլոկադայի օրերին նրա որդու կողմից իրացման գործի շրջանակներում, Բալասանյանների բնակավայրում խուզարկություն իրականացնելու ընթացքում իրավապահները հայտնաբերել են ահռելի քանակությամբ՝ խայտառակ մասշտաբների հասնող զենք զինամթերք, ինչպես նաև Արցախին, որպես հումանիտար օգնություն ուղարկված այլ ապրանքներ։

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրները, ԱՀ իշխանությունները նույնիսկ կաշկանդվում են պաշտոնապես հրապարակել այս մանրամասները՝ հաշվի առնելով Բալասանյանի անցյալը, զբաղեցրած պաշտոնները և կոչումները։

Նշենք, որ Բալասանյանը և նրա որդին անցնում են բազում քրեական գործերով։ Կոնկրետ որդին, բացի 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախին որպես հումանիտար օգնություն ուղարկած ծխախոտը բլոկադայի օրերին իրացնելու գործից, անցնում է նաև Արցախի Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամից 74 մլն դրամ պետական վարկը փոշիացնելու գործով։

Իսկ հայր-Բալասանյանը անցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում եղած ժամանակ մեծամասշտաբ ֆինանսական չարաշահումների գործով։

InfoPort.am-ին հայտի դարձավ, որ Վիտալի Բալասանյանը անցում է մեկ այլ ուշագրավ գործով ևս՝ Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ռուսներին փոխանցած շարժիչների (դվիժոկ) համար պետությունից գումար դուրս գրելու գործով։

Նշենք, որ ներկայումս ՎԻտալի Բալասանյանը ձերբակալված է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախին որպես հումանիտար օգնություն ուղարկած ծխախոտը բլոկադայի օրերին նրա որդու կողմից իրացնելու գործի շրջանակներում իր ընտանիքին պատկանող բնակավայրում խուզարկության ժամանակ իրավապահների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Հետագայում նրա ինքնազգացողությունը վատացել է և Բալասանյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Նշենք, որ Բալասանյանի որդին հենց նույն օրը ազատ է արձակվել։

 

  • Կիսվել: