երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Մինչև 2022-ի դեկտեմբերի վերջ՝ բանակացությունները վարել եմ ես. իմ բանակցելու ժամանակ Ադրբեջանը ոչ մի բան չէր պահանջել. Բալասանյան

Մինչև 2022-ի դեկտեմբերի վերջ՝ բանակացությունները վարել եմ ես. իմ բանակցելու ժամանակ Ադրբեջանը ոչ մի բան չէր պահանջել. Բալասանյան

Մինչև 2022 թվականի վերջ Ադրբեջանի հետ բանակացությունները վարել եմ ես․ իմ բանակցելու ժամանակ նրանք ոչ մի բան չեն պահանջել։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ադրբեջանի հետ մենք հիմա կապ չունենք, կապը պետք է պահի ՀՀ կառավարության քաղաքական իշխանության ղեկավարը։ Թող Նիկոլ Փաշինյանը հերքի, որ ես ոչ թե մեկ, այլ 11 անգամ եմ դիմել՝ պատրաստակամություն հայտնելով ծառայել, անել այն, ինչ կհանձնարարեն՛՛։

Բալասանյանի խոսքով՝ ինքը 2023 հունվարից ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, ուստի չգիտի, թե դրանից հետո ինչ բանակացություններ են վարել։

՛՛Իսկ մինչև 2022 թվականի դեկտեմբերի վերջ բանակացությունները վարել եմ ես։ Իմ բանակցելու ժամանակ Ադրբեջանը ոչ մի բան չէր պահանջել՛՛,-վստահեցրեց նա:

 

  • Կիսվել: