ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Ձեր փարաջան է Ձեզ պահում, որ բերման չենթարկվեք. ոստիկանապետը՝ Բագրատ Սրբազանին

Ձեր փարաջան է Ձեզ պահում, որ բերման չենթարկվեք. ոստիկանապետը՝ Բագրատ Սրբազանին

Եթե Ձեր նպատակը Դեմիրճյան փողոց մտնելն է, մտքներիցդ հանեք: Այս մասինայսօր Բաղրամյան պողոտայում, դիմելով Բագրատ Սրբազանին, ասել է ոստիկանապետը Արամ Հովհաննիսյանը՝ հավելելով որ քաղաքացիներին բերման են ենթարկել ճանապարհը փակելու համար:

«Ձեր փարաջան եւ մնացածը Ձեզ պահում են, որ Ձեզ բերման չենթարկեն»,-ասել է նա:

Սրբազանն էլ պատասխանել է. «Ես էլ ասում եմ՝ Ձեր ուսադիրները Ձեզ պահում են, որ բերման չենթարկենք: Ես փարաջան կարող են հանել»:

«Հանեք՝ բերման կենթարկվեք: Այս ամենը Դուք եք սրում»,-պատասխանել է ոստիկանապետը:

 

  • Կիսվել: