երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Դիմել եմ իրավապահներին՝ լավ եմ արել. Ալեն Սիմոնյանը՝ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի գործի մասին

Դիմել եմ իրավապահներին՝ լավ եմ արել. Ալեն Սիմոնյանը՝ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի գործի մասին

Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, մենք իրար չենք դանակահարելու: Որ վրդովվում էիք, որ հանցագործությունների շարքը մեծացել է, այ նման դեպքերն արդարացնելու հետևանքն է, ես բոլորին կոչ եմ անում նման դեպքերում դիմել իրավապահներին: ես չէի կարող չդիմել իրավապահներին,  դիմել եմ, լավ եմ արել: Այս մասինն լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով  «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած «վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ» իր ներկայացրած հաղորդմանը:

 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: 

«Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ»,- հայտնել էր ԱԺ նախագահի մամուլի խոսնակը:

  • Կիսվել: