հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է (ուղիղ)

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է (ուղիղ)

Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որից առաջ երթ էր անցկացվել։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 66 կողմ, 0 դեմ ձայներով կողմ քվերակեց արդեն նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահե Հակոբյանի պաշտոնազրկմանը:

Տարբեր մշտական հանձանաժողովների փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմումներ գրեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գեւորգյանը, Թադեւոս Ավետիսյանը, Արթուր Խաչատրյանը եւ «Պատիվ ունեմ»-ի քարտուղար Հայկ Մամիջանյանը:

  • Կիսվել: