ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում որևէ անկած խլուրդ չի գտնվել. ՇՄ նախարարություն

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում որևէ անկած խլուրդ չի գտնվել. ՇՄ նախարարություն

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում որևէ անկած խլուրդ չի գտնվել: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Նախարարության հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Շաբաթներ առաջ համացանցում տեղեկություններ էին տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։

Ահազանգի հետքերով «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն օրեր շարունակ ուսումնասիրություններ և դիտարկումներ են իրականացրել պարկի տարածքում, խլուրդների անկման որևէ դեպք չի գրանցվել:

Անպատասխան են մնացել նաև ազգային պարկի ներկայացուցիչների խնդրանքներն ահազանգը հնչեցնողներին` ներկայացնել ապացույց լուսանկարներ, նշել կոորդինատ կամ մասնագետներին ուղեկցել դեպքի վայր:

«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները և մասնագետները պատշաճ իրացնում են բնության հատուկ պահպանվող տարածքի պաշտպանության և պահպանության իրենց վերապահված լիազորությունները. ազգային պարկի տարածքում յուրաքանչյուր խնդիր ուշադրության կենտրոնում է»:

Ավելի վաղ բնապահպան Սիլվա Ադամյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ «Դիլիջան» ազգային պարկում խլուրդների անկման պատճառը Շրջակա միջավայրի նախարարության իրականցվող քիմիական գլոբալ մշակումներն են։

  • Կիսվել: