ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դիահերձարաններում այս օրերին դեռ գտնվում են մոտ 86 զինվորի մասունք. «Ժողովուրդ»

Դիահերձարաններում այս օրերին դեռ գտնվում են մոտ 86 զինվորի մասունք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2021 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետեւանքով մեր զոհերին եւ անհետ կորածներին, հայտնել էր. «Այսօրվա դրությամբ մենք ունենք 100 նույնականացված մարմին, որոնք նույնականացվել են հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է։ Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են»:

Նա նաեւ նշել էր, որ կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին ու սեփական միջոցներով արտերկրում են կազմակերպում ԴՆԹ հետազոտությունը: Իսկ ի՞նչ ունենք վարչապետի հայտարարությունից 1 տարի 2 ամիս անց: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Մեծամորի եւ Հերացու դիահերձարաններում այս օրերին դեռ գտնվում են մոտ 86 զինվորի մասունք. հարազատները հրաժարվում են ընդունել, որ իրենց երեխաներն են: Ասել է թե՝ պատերազմից մոտ 2 տարի անց իրավիճակը չի փոխվել, եւ անգամ շատ զինվորականների առաջարկած եղբայրական գերեզման ստեղծելը մնացել է առկախված:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: