շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դեսպանությունը հորդորում է Հունաստանում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել

Դեսպանությունը հորդորում է Հունաստանում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Հունաստանում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ:

«ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նաև տեղեկություն տրամադրել իրենց վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր /նահանգ, քաղաք, հասցե/, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցով՝ [email protected]:

Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։ Դեսպանության հետ կապ կարելի է հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +30 2106831130 ներքին համարը՝ 207 (09։00-16։00)»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: