կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Դացե Մելբարդեի հետ

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Դացե Մելբարդեի հետ

Մարտի 2-ին դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լատվայի մշակույթի նախկին նախարար, ներկայում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Դացե Մելբարդեի (Dace Melbārde) հետ:  

Զրուցակիցների քննարկման հիմնական հարցն էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության խնդիրը:

Ի թիվս քննարկվեցին նաև հայ ռազմագերիների անհապաղ ու առանց նախապայմանների վերադարձին, Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերականգնման անհրաժեշտությանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման վերջում Դացե Մելբարդեն շնորհավորեց՝ մարտի 1-ին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ ընդգծելով՝ Լատվիան ԵՄ երկրներից երկրորդն է վավերացրել այն:

  • Կիսվել: