երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Դեսպան Աֆյանը և Հնդկաստանի ԱԳՆ տեղակալը քննարկել են առաջիկա նախանշված բարձրաստիճան փոխայցելություններին վերաբերող հարցեր

Դեսպան Աֆյանը և Հնդկաստանի ԱԳՆ տեղակալը քննարկել են առաջիկա նախանշված բարձրաստիճան փոխայցելություններին վերաբերող հարցեր

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով պատասխանատու քարտուղար Սիբի Ջորջի հետ: Այդ մասին հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա նախանշված բարձրաստիճան փոխայցելություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ բարեկամական հարաբերությունների մակարդակի բարձրացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման և բազմոլորտ համագործակցության փոխշահավետ ընդլայնման ուղիների վերաբերյալ:
 
Անդրադարձ է կատարվել հայ-հնդկական դարավոր և մշակութային ամուր կապերին, ինչպես նաև երկու երկրների հեռանկարային և հուսալի գործընկերությանը:

  • Կիսվել: