շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները խոստովանել են, որ չեն կատարել իրենց պարտավորությունները. նախագահ

Ռուս խաղաղապահները խոստովանել են, որ չեն կատարել իրենց պարտավորությունները. նախագահ

«Ես էլ եմ մասնակցել այդ քննարկումներին, մենք շատ կոշտ դիրքորոշում ենք ցուցաբերել։ Եվ այդ դիրքորոշման արդյունքում ի վերջո ռուսական կողմն ընդունեց, որ այդտեղ բացթողում կա, և հիմա իրենք ներքին քննություն են անցկացնում՝ հասկանալու պատճառն ինչ է: Բայց իրենք ընդունեցին, որ իրականում իրենց պարտավորությունը չեն կատարել։ Դա հրապարակավ պետք չէր ասել, պետք էլ չէ ասել, ներքին պայմանավորվածությունների շրջանակում է այդ քննարկումը եղել, իրենք ընդունել են, որ իսկապես այն, ինչ խաղաղապահները պետք է անեին, չեն արել»,-Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Փառուխի դեպքերին՝ նշելով, որ մինչև հիմա դեռևս չպարզաբանված պայմաններում ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիները կարողացան որոշակի բարձունք գրավել։

Վահագն Խաչատուրյանը հավելեց, որ այդ ժամանակ այնքան լարված էր իրավիճակը, որ նույնիսկ Արցախի ժողովրդի կողմից խնդիր էր դրված, որ «եթե խաղաղապահները չեն կարող մեր անվտանգությունն ապահովել, մենք կվերադառնանք Հայաստան»:

«Այդպիսի խոսակցություն եղել է, և ռուսական կողմից պատասխանը հակառակն է եղել՝ ոչ, մենք պարտավոր ենք ապահովել ձեր անվտանգությունը, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դուք անվտանգ ապրեք, դուք նաև կարող եք ներկայացնել ներդրումային ծրագրեր, մենք պատրաստ ենք դրանք ֆինանսավորել։ Դուք պետք է մեր պայմանավորվածությունների շրջանակներում ապրեք այդտեղ։ Սա իրենց վերջին խոսքն է եղել, դրանից հետո տարածքային կոնֆլիկտներ, արհեստական իրավիճակներ չենք ունեցել»,- նշեց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: