Վերացվել է Դավիթ Մինասյանի կալանքը. փաստաբան
18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց։ Այս մասին գրել է պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։
«Հսկող դատախազի որոշմամբ` վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից»,- գրել է Լուսինե Մարտիրոսյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ, վեճ է եղել։ Ավելի ուշ երիտասարդը բերման է ենթարկվել:



