շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դատավորները 20 տարի Հայաստանում ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն չեն ունեցել. Փաշինյան

Դատավորները 20 տարի Հայաստանում ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն չեն ունեցել. Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ: Ուջանում նա անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին:

Ուջան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասել է. ՛՛Այսօր առաջին ամենամեծ խնդիրը դատարաններն են: Մենք դատավորներին տվեցինք ազատություն և անկախություն:

Դատավորները 20 տարի Հայաստանում ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն չեն ունեցել, և մենք տվեցինք իրենց այդ հնարավորությունը, բայց նրանց մի մասը այդ հնարավորությունը օգտագործեցին, որ վազեն իրենց հին տերերի մոտ՝ նրանց կամքը կատարելու: Եվ նրանք կպատժվեն՛՛:

  • Կիսվել: