ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի դեմ Հրայր Թովմասյանի հայցը

Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի դեմ Հրայր Թովմասյանի հայցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալ Հրայր Թովմասյանի հայցը ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, InfoPort.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ աղբյուրի, նիստը նախագահող դատավորը Գայանե Խաչատրյանն է: Թովմասյանը Փաշինյանից պահանջում է վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկություններ:

Վարչապետի դեմ հայց ներկայացնելու առիթը, հիշեցնենք, Կապանում հայտնի ասուլիսի ժամանակ Փաշինյանի այն հայտարարությունն է, թե ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս Հրայր Թովմասյանն ինչ-որ ծառայություններ է առաջարկել պատասխանողին: Բացի այդ, Փաշինյանը Թովմասյանին ներկայացրել էր որպես իրեն քծնող անձ:

  • Կիսվել: