կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Դատարանի որոշմամբ՝ Գևորգ Սրբազանը կվերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում

Դատարանի որոշմամբ՝ Գևորգ Սրբազանը կվերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում

Դատարանի որոշմամբ՝ Գևորգ Սրբազանը կվերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով Գևորգ Սրբազանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։

Հիշեցնենք, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու։ Եպիսկոպոսը պահանջում էր անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը:

  • Կիսվել: