ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դատախազությունը հանձնարարել է ստուգել Հ. Թովմասյանի ունեցվածքի թերի հայտարարագրման վերաբերյալ մամուլի հրապարակումները

Դատախազությունը հանձնարարել է ստուգել Հ. Թովմասյանի ունեցվածքի թերի հայտարարագրման վերաբերյալ մամուլի հրապարակումները

ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ստուգել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ունեցվածքի թերի հայտարարագրման վերաբերյալ մամուլի հրապարակումները, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ ավելի վաղ 1in.am-ը հայտնել էր, որ Թովմասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին բավականին աղքատիկ է ներկայացրել իր ունեցվածքը։ Ըստ կայքի՝ Թովմասյանը Երևանի կենտրոնում ունի անշարժ գույքեր, աստղաբաշխական թվերի հասնող շքեղ վերանորոգում է կատարել և թաքցրել է գումարների ծագման աղբյուրն ու ներկայացել շարքային պաշտոնյային հասու հայտարարագրով։

  • Կիսվել: