շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դատական օրենսգրքում այդ դրույթը հնարավորություն է տալիս «Մարտի 1-ի» դատավորներին պլստալ պատասխանատվությունից. Արամ Մանուկյան

Դատական օրենսգրքում այդ դրույթը հնարավորություն է տալիս «Մարտի 1-ի» դատավորներին պլստալ պատասխանատվությունից. Արամ Մանուկյան

ՄԻԵԴ-ից գալիս են վճիռներ, գնալով ավելի շատ, թե այդ ընթացքում, որքան ապօրինի վճիռներ ու որոշումներ են կայացվել և Հայաստանը վնասներ է կրելու այդ դատավորների ընդունած ակտերի պատճառով։ Այս մասին այսօր Դատական օրենսգրքում փոփոխությունների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Ես ներկայացրել եմ դատավորների ցուցակ, որոնք մեղք են գործել արդարադատության առաջ, իրականացրել են ապօրինի ակտեր, վարկաբեկել են Հայաստանի արդարադատության համակարգը, երկրի բարի համբավը»,- ասաց Արամ Մանուկյանը։

«Այս բոլոր գործերը մենք ձեզ ենք հանձնել, հետևյալ ակնկալիքով. հեղափոխություն է արվել, և հեղափոխությունը քաղաքական ակտ է, իսկ դա գալիս է մաքրելու, պատժելու անցյալի ակնհայտ խախտումները, բացթողումները, էլ չեմ ասում հայ ժողովրդի դեմ կատարված մասսայական հանցագործությունները ինչն իրականացրին դատավորները»,- ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ օրենքի նախագծում տեսնում է կարգապահական վարույթ ընդունելու հետ կապված դրույթ, որը հնարավորություն է տալիս մարտի մեկի դատավորներին, արդարադատության դեմ հանցագործություններ արածներին, իր բնութագրմամբ «պլստալ ուղղակի պատասխանատվությունից»:

«Ոչ մի պատասխանատվություն  չկրել նրա համար, որ արվել է Հայաստանում ապօրինի, մասսայական, հրահանգավորված, քաղաքական գիտակցված»,-ասաց Մանուկյանը:

Ըստ նրա՝ իրենց դիրքորոշումն այն է, որ պետք է զերծ մնալ այս սահմանափակումից և Հայաստանի համար սա կիրառելի չէ:

«Մեր մոտեցումներն այս առումով շատ խիստ է, դա ձեր հեղափոխության պարտադիր ատրիբուտներից մեկ պետք է լինի, որ դատավորները, որոնք մեղք են գործել և սեփական երկրի, միջազգային հանրության և օրենքի առաջ պետք է պատասխանատվության ենթարկվեն գոնե այս դեպքում` նրանց համակարգից հեռացնելու հնարավորությունը  պետք է որպես շանս օգտագործվի»,-ասաց Արամ Մանուկյանը:

  • Կիսվել: