Դասալիքներին պետք է մինչ պատերազմը ճանաչեին ու պաշտոն չտային. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ «դասալիք» պաշտոնյաների մասին հրապարակային հայտարարությունը միանշանակ չի ընդունվել Արցախում։ Այստեղ կարծում են, որ դրանով «թշնամի ենք ուրախացնում»։ Հիշեցնենք, որ նախօրեին նա հայտարարեց «Արցախի Հանրապետությունը լքած բարձր եւ ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսեւորած ամոթալի վարքագծի» մասին, որին հաջորդեցին մի խումբ փոխնախարարների ազատումները։
ԱՀ խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, պաշտոնյաներին ազատելը ճիշտ քայլ էր, փաստը հրապարակայնացնելը՝ սխալ․ «Նախ՝ սխալ են արել, որ այդ մարդկանց պաշտոն են տվել, որ հիմա էլ ազատում են, պատերազմի ժամանակ փորձել ուղղել սխալը՝ այնքան էլ պատեհ պահ չէ ․․․ նման մարդկանց պետք է ոչ թե պատերազմի ժամանակ ճանաչել, այլ մինչ պատերազմը, եւ իմանալ, թե ում են նշանակում, ում են վստահում պատերազմող երկրի պետական կառավարումը»։



