ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դա սահմանային բախում չէր, այլ հարձակում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ. ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ում

Դա սահմանային բախում չէր, այլ հարձակում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ. ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ում

Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից լայնածավալ ագրեսիա է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա՝ օգտագործելով հրետանի, անօդաչուներ, հրթիռներ, թիրախավորելով ՀՀ ինքնիշխան տարածքի խորքը՝ 36 բնակավայր և քաղաք, այդ թվում՝ Կապանը, Գորիսը, Ջերմուկը։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ դա սահմանային բախում չէր այլ հարձակում:

՛՛Դա սահմանային բախում չէր, այլ հարձակում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ՛՛,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: