երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայկական կազմավորումների զինաթափման հատուկ օպերացիան անխուսափելի է». ադրբեջանական ԶԼՄ-ները սպառնում են ռուս խաղաղապահներին

«Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայկական կազմավորումների զինաթափման հատուկ օպերացիան անխուսափելի է». ադրբեջանական ԶԼՄ-ները սպառնում են ռուս խաղաղապահներին

«Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայկական կազմավորումների զինաթափման հատուկ օպերացիան անխուսափելի է»: Այս մասին գրում է Ադրբեջանի իշխանամետ haqqin.az. կայքը` փաստորեն ուղղակիորեն մարտահրավեր նետելով ռուսական խաղաղարարներին:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է. «Պետք է արձանագրել, որ երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ավարտից ավելի քան երկու տարի անց և, հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի, ջախջախվախ հայկական բանակի մնացորդները նախկինի պես գործում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Եվ չնայած Բաքվի դիվանագիտական ճնշման տակ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղից ամբողջությամբ դուրս է բերել կանոնավոր բանակի մնացորդները, կան բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ Հայաստանի քաղաքացիները մինչ օրս ծառայում են «ԼՂՀ պաշտպանության բանակի» հովանու ներքո ադրբեջանական տարածքում գործող անօրինական զինված կազմավորումների կազմում:

Միաժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվում է ուժային կառույցներից ստացված տեղեկատվությունը, ըստ որի այդ անօրինական կազմավորումները նախապատրաստվում են ռուսական «Վագներ» ԿՎԿ-ի հրահանգիչների կողմից, իսկ ռուս խաղաղապահներն իրենք իրենց տրանսպորտով զենք ու զինամթերք են առաքում այնտեղ։ Այլ կերպ ասած, մոտ 10-15 հազար հայերի անօրինական զինված խմբավորումը դեռեւս սպառնալիքի եւ լարվածության աղբյուր է Ղարաբաղի լեռնային հատվածում…

Հասկանալի է, որ Ադրբեջանը ոչ մի պարագայում իր տարածքում ապառազմականացված գոտի չի ստեղծի և, համապատասխանաբար, թույլ չի տա ռուս խաղաղապահների թվի ավելացում։ Առանց անօրինական կազմավորումների անվերապահ զինաթափման, Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների և անվտանգության մասին բանավեճ վարելու ոչ մի իմաստ չկա։

Բայց նույնիսկ եթե այս հարցի շուրջ կոնսենսուս ձեռք բերվի, ով է զինաթափելու անօրինական կազմավորումները։ Հայաստանը, որը բառիս բուն իմաստով նույն լեզվով է խոսում ղարաբաղյան անջատողականների հետ, թե Ռուսաստանը, որը, վկայակոչելով խաղաղապահների մանդատի ձևակերպման լղոզվածությունը, սերտորեն համագործակցում է հայ անջատողականների հետ և նույնիսկ զինում նրանց։

Այսպիսով, ստեղծվում է ևս մեկ փակուղային իրավիճակ, երբ միայն Ադրբեջանն է շահագրգռված այսպես կոչված «ԼՂՀ բանակի» լիարժեք և անվերապահ զինաթափման մեջ։ Իսկ դա նշանակում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտու մեջ մտնող ամբողջ տարածքում հատուկ գործողությունն անխուսափելի է»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: