հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
COVID-19-ով վարակված առաջին պացիենտը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել ապրիլի 8-ին. ամփոփում

COVID-19-ով վարակված առաջին պացիենտը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել ապրիլի 8-ին. ամփոփում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղն ամփոփել է կատարած աշխատանքների արդյունքները։

« Ըստ առողջապահության նախարարի 1239-Ա հրամանի մեր կենտրոնը հիմնականում սպասարկել է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների:

 COVID-19-ով վարակված առաջին պացիենտը կենտրոն է ընդունվել ապրիլի 8-ին։

 Հիվանդության տարածվածության ֆոնին հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի ևս մեկ մասնաշենք, որտեղ մեկ ամսվա ընթացքում ծավալվել է 100 մահճակալային ֆոնդով ևս մեկ սոմատիկ բաժանմունք։

 Մինչ օրս կենտրոնը սպասարկել է շուրջ 1752 պացիենտի, որոնցից 1185-ը բուժօգնություն է ստացել թերապևտիկ, իսկ 567-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։ Ցավով պետք է նշեմ, որ չնայած մեր գործադրած բոլոր ջանքերին, հնարավոր չի եղել փրկել 142 քաղաքացու կյանք:

 Վերակենդանացման մահճակալների թվով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը խոշորագույններից է` 58 ռեանիմացիոն մահճակալով:

 Կառուցվել է թթվածնային երկու հզոր կայան և ավտոնոմ էլեկտրամատակարարման համակարգեր:

 Զրոյից ստեղծվել է շուրջ 300 նոր աշխատատեղ»,- ասվում է ամփոփագրում։

  • Կիսվել: