կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Չի կարելի անտեսել Կովկասի վրա կախված սպառնալիքները. ԵԽԽՎ-ի պատգամավոր

Չի կարելի անտեսել Կովկասի վրա կախված սպառնալիքները. ԵԽԽՎ-ի պատգամավոր

ԵԽԽՎ-ի լեհ պատգամավոր Ալեքսանդր Պոցեյը ԵԽԽՎ-ի աշնանային բանակռիվների ժամանակ ունեցած իր ելույթում աշխարհին կոչ է արել չանտեսել այն «սպառնալիքները, որոնք ներկայում կախվել են Կովկասի վրա»։

Պատգամավորը նշել է, որ անհրաժեշտ է ուժեղ ազդանշան հղել եւ հասկացնել, որ մինչ աշխարհը հետեւում է Ուկրաինայի իրավիճակին, չի կարելի այդ հնարավորությունն օգտագործել եւ հարձակվել այլ երկրների վրա։

«Եվ մենք նաեւ պետք է շատ հստակ ազդանշան ուղարկենք Թուրքիային, որը հանդես է գալիս սպառնալիքներով եւ դա անում է շատ նուրբ ժամանակում, երբ իրականում մենք պետք է առավելագույն զգուշություն ցուցաբերենք, քանի որ խոսքը մեր հարեւաններին սպառնացող վտանգների մասին է»,- նշել է նա՝ ավարտելով իր ելույթը։ 

  • Կիսվել: