Չեմ ցանկանում իմ աղջկա ամառանոցի գազի ու լույսի գումարը պետությունը վճարի․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ հատուկ նիստի ընթացքում իր ելույթում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ կառավարության այսօրվա որոշմանը՝ որոշակի խավի համար գազի և էլեկտրաէներգիայի սակագինը 50 տոկոսով փոխհատուցելու մասին։
Պատգամավորն ասաց, որ շատ մեծահարուստներ մայրաքաղաքից դուրս ունեն ամառանոցներ, որտեղ գազը և էլեկտրաէներգիան գրեթե չեն օգտագործում, հետևաբար վճարման գումարը քիչ է լինում։
Զոհրաբյանը, որպես օրինակ, մատանշեց իր դստերը՝ ասելով, որ չի ցանկանում՝ իր դուստրը երբևէ հայտնվի այդ ցուցակում և օգտվի այդ աջակցությունից։
«Ես չեմ ցանկանում, որ իմ աղջկա ամառանոցի գազի ու լույսի գումարը պետությունը փոխհատուցի, մի ձև պետք է լուծել այդ հարցը», -ասաց պատգամավորը։


