հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չեխիայում շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների

Չեխիայում շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների

Չեխիայում շարունակվում են դեռևս հոկտեմբերին սկսված բողոքի ակցիաներն ընդդեմ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունների:

Մայրաքաղաք  Պրահայում շաբաթ երեկոյան տեղի ունեցած ցույցի կազմակերպիչների թվում էին Չեխիայում ապաստանած սիրիացի գաղթականներն ու Եվրոպայում գործող քրդական ասոցիացիաների ակտիվիստները։

Ցուցարարներն, անցնելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, պահանջել են անհապաղ դուրս բերել թուրքական ստորաբաժանումները Սիրիայի տարածքից, մեղադրել են Անկարային ահաբեկիչներին աջակցելու մեջ, կոչ են արել չայցելել Թուրքիա զբոսաշրջիկի կարգավիճակով և հակաթուրքական կարգախոսներ են վանկարկել: Նրանց ձեռքին եղել են թուրքական ռազմական գործողությունների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների լուսանկարները:

Ըստ իրավապահների բողոքի ցույցին մասնակցել են մոտ 200 հոգի։

Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունների դեմ հանրահավաքներն ու բողոքի ակցիաները Պրահայում և Չեխիայի մյուս խոշոր քաղաքներում անցկացվում են արդեն երրորդ շաբաթն անընդմեջ: Առաջին բողոքի ակցիան տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին:

  • Կիսվել: