շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Չդավաճանեք իմ որդուն և մնացած բոլոր զոհվածներին. Զոհվածի մոր խնդրանքը վարչապետին

Չդավաճանեք իմ որդուն և մնացած բոլոր զոհվածներին. Զոհվածի մոր խնդրանքը վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ, զրոցել բնակիչների հետ, Մյասնիկյան և Արագած համայնքներում էլ հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին։

Զոհված զինծառայողներից մեկի մայրը որդու շիրիմի մոտ դիմելով վարչապետին, ասել է․ «Ո՞ւմ պատճառով։ Ես պահանջում ու պարտադրում եմ, որ դուք մեր կողքին լինեք։ Իմ տղայի կռիվը չի վերջացել։ Ես այնքան հզորև մայր եմ, որ պատրաստ եմ զենք վերցնելու, գնալու, կռվելու, որ դուք մինչեւ վերջ մեր կողքին պխետք է լինեք։ Մենք թույլ չենք տալու, որ դուք հանկարծ թուլանաք։ Ձեր ուժը մենք ենք, մեր ու-ը Աստվածն է, պարոն Փաշինյան։ Չդավաճանեք իմ որդուն եւ մնացած զոհվածներին։ Սա իմ խնդրանքն ու պահանջն է»։

Նիկոլ Փաշինյանը, ով լուռ լսում էր, վերջին բառերի ժամանակ բռնեց կնոջ ձեռքը։

  • Կիսվել: