ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ցեմենտի եւ կլինկերի ներմուծման սահմանափակումները եւս 6 ամսով երկարացվեցին

Ցեմենտի եւ կլինկերի ներմուծման սահմանափակումները եւս 6 ամսով երկարացվեցին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 9-ի նիստում Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ սույն նախագծի ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու, տեղական արտադրության զարգացման շարունակականությունը ապահովելու, ինչպես նաև ցեմենտի ներքին շուկայում ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի որոշմամբ կառավարությունը ժամանակավոր (6 ամիս ժամկետով) սահմանափակումներ էր կիրառել ցեմենտի և կլինկերի ներմուծման վրա, մասնավորապես ներմուծումն իրականացվում է լիցենզիաների հիման վրա։

Իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ միայն ս.թ. հունվարինՀայաստանում արտադրվել է 68.7 հազ. տոննա ցեմենտ, ինչն 2անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվածին:

Նպատակ ունենալով շարունակական դարձնելու պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում երկարաձգել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը և սվեց ամսիս ժամկետով, սակայն հաշվի առնելով, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով չի նախատեսվում սահմանափակման ժամանակավոր միջոցի ժամկետի երկարաձգում, փոխարենը թույլ է տալիս անդամ պետություններին երրորդ երկրների հետ առևտրում միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ՝ներկայացվում է «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը սահմանելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Ըստ էության, ներկայացվող տարբերակը նույնաբովանդակ է ու կրկնում է նախորդ որոշումը և ընդամենը նախատեսում է գործող որոշման ժամկետի փոփոխություն՝ 2022 թվականի հուլիսի 15-ից  մինչև 2023 թվականի հունվարի 15-ը։

Սույն նախագծի ընդունումը կնպաստի տեղական ցեմենտ արտադրողների արտադրական ծավալների աճին, որի արդյունքում երրորդ երկրներից ներկրվող ցեմենտըորոշակի մասով կփոխարինվի տեղականով։

  • Կիսվել: