չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չի եղել նաև մինչև 1998 թվականը. ԱԺ փոխնախագահ

Ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չի եղել նաև մինչև 1998 թվականը. ԱԺ փոխնախագահ

Ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չի եղել նաև մինչև 1998 թվականը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը առաջնահերթություն չդարձնելուց հետո իշխանությունը այս տարի կայցելի ցեղասպանության հուշահամալիր:

«Ես ի պաշտոնե ամեն տարի այցելում եմ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բացառությամբ այն տարիների, երբ արտերկրում եմ լինում՝ գործուղման մեջ: Ամեն տարի այցելում ենք, այս տարի ևս այցելելու ենք»,- նշել է նա:

Անդրադառնալով այցելելու մասին հարցին՝ Ռուբինյանը հավելեց, որ լրագրողական դաշտը այնքան է
«ուրացում» և «դավաճան» փուչիկը փչել, որ սկսել է այդ աբսուրդներին հավատալ:

  • Կիսվել: