ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ցավակցելու համար Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին

Ցավակցելու համար Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարների կապակցությամբ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել էր նա Ռուբինյանը Twitter-ում։

Արձագանքելով Ռուբինյանի հայտնած ցավակցությանը՝ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել. «Շնորհակալություն Ձեր անկեղծ և շատ գնահատելի ցավակցական խոսքերի համար, հարգելի պարոն փոխխոսնակ»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2 խոշոր ավտովթարների հետևանքով զոհվել է 3 տասնյակից ավելի քաղաքացի:

  • Կիսվել: