երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Մենք դեմ չենք ճանապարհների ապաշրջափակմանը միայն այն դեպքում, եթե դա իրականացվում է երկրների ազգային և տարածքային ինքնիշխանության ներքո: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցին: 

«Մենք դեմ չենք ճանապարհների ապաշրջափակմանը, եթե դա իրականացվում է երկրների ազգային և տարածքների ազգային իշխանության ներքո: Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց այն պետք է իրականացվի ազգային և տարածքային ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա: Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,- ասաց նա:

  • Կիսվել: