ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ցանկացած երկրի միջնորդություն, որը խաղաղություն կբերի տարածաշրջանում, ողջունելի է. Վահե Հակոբյան

Ցանկացած երկրի միջնորդություն, որը խաղաղություն կբերի տարածաշրջանում, ողջունելի է. Վահե Հակոբյան

Մեր հնչեցրած հարցերին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին շատ ադեկվատ գնահատականներ տվեց։ Այս մասին այսօր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Պատերազմական իրավիճակից իրենք տեղյակ էին եւ փորձում էին գտնել այն եղանակները, որոնք կզսպեն ադրբեջանցիներին, թուրքերին՛՛:

Հակոբյանը վստահեցրեց՝ ցանկացած երկրի միջնորդություն, որը տարածաշրջանում կբերի խաղաղություն, իրենց կողմից ողջունելի է։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին քաղաքացիների պահանջով,ինչին Հակոբյանն արձագանքեց. ՛՛Ո՞րն է մեր այլընտրանքը, որպեսզի մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք։ Մենք այստեղ ունենք ռուս-հայկական զորախումբ։ Ռուսաստանի այս իներտ պահելը բերում է նրան, որ, այո, մեր երկրում տրամադրություններ են փոխվում, որն ինչ-որ տեղ արդարացի է եղել՛՛:

 

  • Կիսվել: