հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բժիշկ Կիմ Հեքիմյանը նշանակվել է Անահիտ Ավանեսյանի խորհրդական

Բժիշկ Կիմ Հեքիմյանը նշանակվել է Անահիտ Ավանեսյանի խորհրդական

Բժիշկ Կիմ Հեքիմյանը համալրել է Առողջապահության նախարարության թիմը:

ՀՀ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Կիմը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի դասախոս է, հանրային առողջապահության ոլորտում VP&S ծրագրի տնօրենի տեղակալ, Հայաստանում ամերիկյան համալսարանի դասախոս:

Նա մասնագիտացած է մոր և մանկան ոլորտում: Բժիշկ Հեքիմյանը նշանակվել է առողջապահության նախարարի՝ առողջապահական քաղաքականության հարցերով խորհրդական։

«Սփյուռքի համագործակցության այս մոդելը նոր է: Կան հանրային առողջապահության փորձագետներ ամբողջ աշխարհից, որոնք համախմբվում են մեր երկրի համար հասանելի, անաչառ ու բարձրորակ ծառայությունների մատուցման նոր մտահղացումներ կենսագործելու համար», - Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ ասում է Կիմը:

Առողջապահության նախարարության հետ Կիմ Հեքիմյանի համագործակցությանը նպաստել են «ԱՊՐԻ Արմենիա» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը և «ՀԵՆԱՐ» հիմնադրամը:

  • Կիսվել: