հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բրիտանիայի վարչապետի այցն ԱՄԷ և Սաուդյան Արաբիա ավարտվել է ձախողմամբ

Բրիտանիայի վարչապետի այցն ԱՄԷ և Սաուդյան Արաբիա ավարտվել է ձախողմամբ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում էր, ձախողումով է ավարտել այդ երկրների իշխանությունների հետ բանակցությունները։ Ինչպես հայտնում է «Reuters» գործակալությունը, Աբու-Դաբիում և Էր-Ռիադում նրան մերժել են ավելացնել նավթի արդյունահանման ծավալները՝ Եվրոպայում վառելիքի ռեկորդային գների համատեքստում։ 

Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամը հանգեցրել է Եվրոպայում վառելիքի գների կտրուկ՝ ռեկորդային աճի։ Բորիս Ջոնսոնը նպատակ էր հետապնդում համոզել նավթ արդյունահանող երկու առանցքային երկրներին՝ ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային, ավելացնել նավթի ծավալները՝ դրանք շուկա մատակարարելու և վառելիքի գները Եվրոպայի երկրներում կայունացնելու համար։

  • Կիսվել: