ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով տարանցման գումարը կբարձրանա 15 տոկոսով

Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով տարանցման գումարը կբարձրանա 15 տոկոսով

Թուրքիան հուլիսի 1-ից թուրքական Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցումը հաջորդ ամսվա սկզբից կբարձրացնի շուրջ 15%-ով․ այն այսուհետ կկազմի 5,07 դոլար, գրում է The Moscow Times-ը։

«Եթե մինչև 2022 թվականը 10 հազար տոննա բեռնատար նավ մեզ, ընդհանուր առմամբ, վճարում էր 3 հազար 240 դոլար տարանցման համար, ապա հուլիսի 1-ից, հաշվի առնելով տարանցման նոր սակագները, ստիպված կլինեն վճարել 20 հազար 370 դոլար»,- պարզաբանել է տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Այսպիսով, Թուրքիան կավելացնի արտարժույթի ներհոսքը պետական գանձարան, նշել է նա։ Տարանցման արժեքը գրեթե 40 տարի մնացել է անփոփոխ, սակայն 2023 թվականի հուլիսին այն բարձրացվել էր 8%-ով՝ մինչև 4,42 դոլար։


  • Կիսվել: