երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն իշխանության հեռացմանը.  Քոչարյան

Բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն իշխանության հեռացմանը. Քոչարյան

Իշխանություններն են մեղավոր մեր երկրի այս խայտառակ վիճակի համար, հետեւաբար բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն իշխանության հեռացմանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր Լեւոն Քոչարյանը:

«Այս մասով ոչինչ չի փոխվել: Իսկ թե ինչպես դա իրականացնել, հիմա տարբեր փողոցային գործողություններ են եղել, եղել է ընտրություններին մասնակցություն, եւ կարծում եմ՝ հետագայում էլ ինչ-որ բաներ կլինեն: Ես հիմա հստակ բաներ չեմ կարող ասել, տեղյակ չեմ հստակ մշակված կոնկրետ կարճաժամկետ գործողությունների պլան կա, թե ոչ: Երկարաժամկետ կարծում եմ՝ կա»,-ասաց նա:

  • Կիսվել: