ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Բողոքի ակցիաներին ոստիկանների կողմից անհամաչափ ուժ կիրառելու առերևույթ դեպքերով նշանակվել է ծառայողական քննություն. Ֆիդանյան

Բողոքի ակցիաներին ոստիկանների կողմից անհամաչափ ուժ կիրառելու առերևույթ դեպքերով նշանակվել է ծառայողական քննություն. Ֆիդանյան

ՀՀ ոստիկանության պետ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից անհամաչափ ուժ կիրառելու դեպքերին: «Առերևույթ դեպքերով նշանակված են ծառայողական քննություն, արդյունքում չի բացառվում ՀՔԾ գործ փոխանցվի: Բայց պետք է նայել նաև մյուս կողմից՝ շատ դեպքերում երբեմն շոուներ են ապահովում»,- ասաց փոխոստիկանապետը:

Ֆիդանյան այնուամենայնիվ կարծում է, որ ոստիկաններն անհամաչափ ուժի չի կիրառել: «Բերման ենթարկելը նշանակում է, որ անձը պետք է տեղափոխվի ոստիկանության համապատասխան ստորաբաժանում: Եթե անձը հետևում է ոստիկանի պահանջին, այստեղ որևէ խնդիր չի առաջանում, իսկ երբ փորձում է դիմադրել, չենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, բերման է ենթարկվում»,- նշեց Ֆիդանյանը:

  • Կիսվել: