երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Բլինքենը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է

Բլինքենը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերրն անդրադարձել է անցած շաբաթ Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ պետքարտուղարի հանդիպմանը: Հարցին՝ արդյոք պետքարտուղարը դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է, Միլլերը դրական պատասխան է տվել։

«Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է, և նա դա քննարկել է անմիջապես այդ երկու երկրների ղեկավարների հետ և խրախուսել է նրանց համագործակցել՝ կամրջելու մնացած ընդամենը մի քանի հարցերը։ Եվ մենք կշարունակենք խրախուսել այդ երկրներին հասնել խաղաղության համաձայնագրի», - ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ 

Նա նաև անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը Մյունխենի համաժողովի շրջանակներում։

«Ես գիտեմ, որ երկու առաջնորդները հանդիպում են ունեցել Մյունխենում, և մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը համաձայնության հասնելու համար», - նշել է Պետքարտուղարության խոսնակը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: