ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բլինքենը Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

Բլինքենը Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

 Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ օգոստոսի 4-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

«Պետքարտուղարը նաև բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմ ձևաչափով՝ համախոհ գործընկերների հետ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր դերում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը և օգնելու հասնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը», - հաղորդել է Պետդեպարտամենտի խոսնակը:
 

  • Կիսվել: