հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
ԲՀԿ-ի աշխատակազմը նոր ղեկավար ունի

ԲՀԿ-ի աշխատակազմը նոր ղեկավար ունի

ԱԺ ԲՀ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ իրենց կուսակցության աշխատակազմի ղեկավար Ռուբիկ Մանուկյանի թոշակի տարիքը լրացել է, և նրան այսուհետ կփոխարինի Ռաֆայել Այվազյանը: 

Պատգամավորը, մասնավորապես, գրել է. ՛՛Չէ, բայց դուք վերջն եք: Ուրեմն, կուսակցության աշխատակազմի մի ղեկավար ունենք, հանգիստ, խաղաղ, պարկեշտ, գործից հասկացող մի մարդ, անունը` Ռուբիկ Մանուկյան: Հիմա Ռուբիկ Մանուկյանի թոշակի տարիքը լրացել է, էդպես էլ է պատահում, ու մարդը որոշել է գնալ թոշակի, որովհետև էս մեծ ու անկանխատեսելի կյանքում էդպես էլ է պատահում:

Մեկ ամիս առաջ այդ մասին Ռուբիկը տեղեկացրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ու դեռ մեկ ամիս առաջ որոշված էր, որ Ռուբեն Մանուկյանին կփոխարինի ԲՀԿ Կենտրոն համայնքի ղեկավար Ռաֆայել Այվազյանը:

Այսքանը:

Սովորական, ընթացիկ կուսակցական գործընթաց: Բայց, պարզվում է, կան լրատվամիջոցներ, ովքեր միանգամից որոշեցին, որ Ռուբիկ Մանուկյանը դաժանաբար լքել է կուսակցությունն ու դեռ ավելին, պատկերացնո՞ւմ եք, այդ մասին Գագիկ Ծառուկյանը տեղյակ էլ չի եղել:
Լավ, ինչքան կարելի է, նույնիսկ աբսուրդը ինչ-որ տրամաբանական սահմաններ պիտի ունենա:
Մարդը գնացել է թոշակի: Ալոոո, հասկացա՞ք, թե` չէ: ԹՈՇԱԿԻ։

Ի դեպ, հենց հիմա, երբ ես գրում եմ այս վշտահար տողերը, ես, Ռուբեն Մանուկյանն ու Ռաֆայել Այվազյանը կուսակցության գրասենյակում ենք և աշխատում ենք:
Վաղն էլ ենք աշխատելու: Մյուս օրն էլ ու այսպես շարունակ:

Հա, չմոռանամ ասել, որ կուսակցության գրասենյակի գործավար աղջիկներից մեկը մեկնում Ֆրանսիա տովորելու ու բնականաբար, էլ գործի չի գալու:
Լավ թեմա է, վերցրեք ու քաղաքականացրեք, թե ինչո՞ւ այդ աղջիկը հատկապես հիմա որոշեց մեկնել Ֆրանսիա: Սկանդալ ու ինտրիգ չգիտեմ կստացվի, թե`չէ, բայց տխմարություն հաստատ կստացվի՛՛:

  • Կիսվել: