շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բերման են ենթարկվում ակցիայի մասնակիցներ, այդ թվում` ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը

Բերման են ենթարկվում ակցիայի մասնակիցներ, այդ թվում` ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը

Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան: Քաղաքացիները տարբեր հատվածներից ժամանեցին հրապարակ, այդ հատվածում կաթվածահար եղավ երթևեկությունը: Ոստիկանությունը կոչ արեց դուրս գալ ճանապարհի երթևեկելի հատվածից, այլապես  կկիրառվեն հարկադրանքի միջոցներ:

Բերման ենթարկվեցին ակցիայի մի շարք մասնակիցներ, այդ թվում` ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը: Բաղրամյան պողոտայից ցուցարարների նոր խումբ ժամանեց Ֆրանսիայի հրապարակ:

Ակցիային մասնակցող ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը զրուցեց Երևանի փոխոստիկանապետի հետ, որից հետո հայտարարեց, որ ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են Երևանի փողոցներով:

  • Կիսվել: