չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բերձոր և Աղավնո համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Երևանում

Բերձոր և Աղավնո համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Երևանում

Արցախի Հանրապետության Բերձոր և Աղավնո համայնքների տասնյակ բնակիչներ այսօր բողոքի ցույց են անցկացրել Երևանում՝ պահանջելով պատասխան տալ մի շարք հարցերի: Քաղաքացիները պնդում են, որ բնակավայրը դե-ֆակտո հայկական ուժերի վերահսկողության տակ չէ, քանի որ ադրբեջանական զինվորականները ազատ ելումուտի հնարավորություն ունեն: Այս պայմաններում ինչպե՞ս կարող են նրանք վերադառնալ Բերձոր: Ակցիայի մասնակիցները նաև ասել են, որ իրենց հարցին որևէ գերատեսչություն մինչև այժմ պատասխան չի տվել: Պնդում են, որ ռուս խաղաղապահներն ապահովում են մայրուղու անվտանգությունը միայն, իրենք անվտանգության խնդիր ունեն, և Բերձորում գրեթե մարդ չի մնացել:

  • Կիսվել: