շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բերդի համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածու Աստղիկ Հակոբյանը

Բերդի համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածու Աստղիկ Հակոբյանը

Բերդ համայնքի ղեկավար ընտրվեց սեպտեմբերի 25–ին ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի համայնքապետի թեկնածու Աստղիկ Հակոբյանը, որը ընտրական ցուցակի երրորդ համարն էր։

Համայնքապետի պաշտոնում առաջադրվել էր երեք թեկնածու՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքից՝ Արթուր Սաֆարյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Վահրամ Սուքիասյանը եւ «Զորավոր համայնք» դաշինքից՝ Աստղիկ Հակոբյանը։

Քվեարկության արդյունքում Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց Աստղիկ Հակոբյանը։ Նա ստացել է 11 ձայն, ՔՊ–ից Վահրամ Սուքիասյանը՝ 8 ձայն եւ «Արժանապատիվ սերունդ» դաշինքից՝ Արթուր Սաֆարյանը 2 ձայն։

Համայնքի ղեկավարի երդման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 13–ին, ժամը 12։00–ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել է։

 

  • Կիսվել: