ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բելառուսը բարեկամ Ադրբեջանին ու բարեկամ Հայաստանին զսպվածության կոչ է անում

Բելառուսը բարեկամ Ադրբեջանին ու բարեկամ Հայաստանին զսպվածության կոչ է անում

Բելառուսում տագնապով են հետևում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրմանը: Այս մասին հայտնել են Բելառուսի Արտաքին գործերի նախարարությունից:

Այսպես՝ ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Կոչ ենք անում բարեկամ Ադրբեջանի և բարեկամ Հայաստանի ղեկավարությանը զսպվածություն ցուցաբերել և պահպանել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Ելնում ենք նրանից, որ ցանկացած հակամարտություն կարող է և պետք է լուծվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՛՛:

Նշվում է նաև, որ Բելառուսը կշարունակի բոլոր հասանելի ձևաչափերում ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար:

 

 

 

  • Կիսվել: