երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Հայաստանում թեստավորվել է 55 849 քաղաքացի. նախարար

Հայաստանում թեստավորվել է 55 849 քաղաքացի. նախարար

Ուրբաթ օրվա դրությամբ Հայաստանում թեստավորվել է 55 849 քաղաքացի: Այս մասին Ազգային ժողովում պատգամավորների հետ հարզուպատասխանի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք նաև գիտենք, որ լինում են քաղաքացիներ, ովքեր կրկնակի, եռակի, դեպքեր կան, որ նույնիսկ 10 անգամ հնարավոր է թեստավորվեն: Բազմաթիվ թեստերի պատասխաններ կարող են լինել բացասական, դրական, հետո՝ նորից բացասական»,- նշեց նա:

Թորոսյանը հավելեց․ «Ասել, որ մենք անում ենք քիչ թեստ, միանշանակ սխալ է, բայց դա նաև չի նշանակում, որ պետք է չընդլայնենք թեստավորման մեր հնարավորությունները»:

Նախարարը նաև ասաց, որ թեստերի թիվը ֆիքսել, թե ամեն օր պարտադիր այսքան պետք է անեն՝ չեն կարող,  քանի որ դա ձևավորվում է  ցուցումներից և այդ օրվա էպիդ վիճակից: 

 

  • Կիսվել: