կիրակի, նոյեմբեր 27
27 / 11 / 2022
Բայդենի խորհրդականն ԱՄՆ-ում բանակցություններ է վարել Հայաստանի ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հետ

Բայդենի խորհրդականն ԱՄՆ-ում բանակցություններ է վարել Հայաստանի ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հետ

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

ԱԺ գրասենյակից հայտնում են, որ կողմերը քննարկել են  ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման  գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։

Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:

  • Կիսվել: