հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բարեփոխումներ բառն այնքան ենք մաշեցրել, որ ես ռիսկ չեմ անում այլևս այդ բառն օգտագործել․ Անդրանիկ Քոչարյան

Բարեփոխումներ բառն այնքան ենք մաշեցրել, որ ես ռիսկ չեմ անում այլևս այդ բառն օգտագործել․ Անդրանիկ Քոչարյան

Ներկա լրատվամիջոցներին  կոչ եմ անում, որ խորությամբ ընկալեն, թե ինչ է կատարվում և ինչ բարեփոխումների է բանակը գնում, բայց  չընկալվեց դա և այսօր էլ չի ընկալվում, հատկապես, որ տեսնում ենք աջ կողմը ամբողջությամբ դատարկության մեջ։ 

Այս մասին  ԱԺ այօրվա նիստում ասաց ՔՊ պատգամավոր,Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Քոչարյանը, խոսելով պաշտպանության ոլորտում բարեփոխումների մասին, նախ ընդգծեց, որ հարցի քննարկմանը բացակայում են ընդդիմադիր պատգամավորները և անդրադարձավ նաև լրատվամիջոցներին, որոնք այս թեմայով պատասխաններ ստանալու համար, ինչպես Քոչարյանը նշեց, երեկ ԱԺ-ում «չինական պատ» էին կազմել Պապիկյանի դիմաց։ 

«Բարեփոխումներ բառն այնքան ենք մաշեցրել, որ ես ռիսկ չեմ անում այլևս այդ բառն օգտագործել։ Սրանք խորքային փոփոխություններ են՝ միտված այն  բանակին, որը հեռու կպահի ագրեսիվ գործողությունները մեր  սահմանների նկատմամբ»,- խոսելով բանակում իրականացվող բարեփոխումների մասին նշեց Անդրանիկ Քոչարյանը։ 

Նա նշեց, որ ԱԺ-ում դեռ էլի քննարկվելու են բանակում խորքային փոփոխություններ իրականացնելուն  միտված օրենքի նախագծեր․ «Ամենակարևորը՝ եռամսյա հավաքաները փոխարինվում են 25-օրյա ուսումնական հավաքների, որին  մասնակից են դառնալու բոլորը։ Կարծում եմ՝ ԱԺ-ն նույնպես կլինի շատ ակտիվ  այս ուսումնական հավաքների  անցկացման պրոցեսում՝ սկզբից մինչև վերջ և շարունակաբար։ Բանակի բոլոր նման նախաձեռնությունները, որոնք շարունակական են լինելու, մեր մասնակցությամբ ամրացնենք և  ունենանք այն բանակի հիմքերը, որը կառավարության ծրագրով  անվանվել է որպես պրոֆեսիոնալ բանակ»։

  • Կիսվել: